«Երկնային արքայություն» ֆիլմի ռեժիսորական տարբերակում շատ լրացուցիչ տեսարաններ կան: Այդ տարբերակում նույնիսկ կա ԴԱ, որի ընթացքում հերոսները պարզապես նստած են երաժշտության ներքո: Անվանե՛ք ԴԱ ֆրանսիական ծագում ունեցող բառով:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Անտրակտ
Մեկնաբանություն
Ֆիլմի ռեժիսորական տարբերակն այնքան երկար է, որ Ռիդլի Սքոթը ֆիլմի մեջտեղում անտրակտ է ավելացրել: Անտրակտի ժամանակ ոչինչ չի կատարվում, հերոսները պարզապես նստած են, իսկ ֆոնին երաժշտություն է հնչում: Մենք նույնպես այժմ կունենանք կարճատև անտրակտ։
13 թիմ է խաղացել5 ճիշտ38% ճշգրտություն