Ջորջ Վաշինգտոնի առաջին նախագահական ժամկետի ընթացքում արդեն ԱՄՆ վերնախավը, ըստ քաղաքական համոզմունքների, բաժանվել էր ֆեդերալիստների և դեմոկրատների։ Հիմա դա կարող է զարմանալի թվալ, բայց այդ ժամանակ դեմոկրատներին նաև անվանում էին ԲԱՑԹՈՂՈՒՄ։ Ո՞ր բառն ենք փոխարինել ԲԱՑԹՈՂՈՒՄՈՎ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    հանրապետականներ

    Մեկնաբանություն

    ԱՄՆ-ի քաղաքական պատմության վաղ շրջանում Թոմաս Ջեֆերսոնի կողմնակիցներն իրենց անվանում էին հանրապետականներ, իսկ ավելի ուշ հայտնի դարձան որպես դեմոկրատ-հանրապետականներ։ Այս անվանումը պահպանվեց մինչև 1854 թվականը, երբ ստրկության հակառակորդների քաղաքական ուժերից մեկը սկսեց իրեն անվանել հանրապետականներ։

    16 թիմ է խաղացել11 ճիշտ69% ճշգրտություն
    Երևանի Պետական Համալսարանի ԻՈԵ Ակումբ