1. Նոթատետրի հատվածը, որը տեսնում եք բաշխանյութում, Մեթ Նովակը անվանել է համացանցի ԴԱ։ Մեկ այլ ԴՐԱ համար որպես հումք օգտագործվել է քար։ Անվանե՛ք ԴԱ երկու բառով։ 2. Հումորային սկետչում ոստիկանը հանգստացնում է գերեզմանատան վախեցած պահակին՝ ասելով, որ ստուգել է կասկածյալի փաստաթղթերը, և ամեն ինչ կարգին է՝ և՛ անձնագիրը, և՛ վարորդական իրավունքը, և՛ նույնիսկ ԴԱ։ Անվանե՛ք ԴԱ երկու բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    1. ծննդյան վկայական 2. մահվան վկայական

    Մեկնաբանություն

    1. Նոթատետրը պարունակում է 1969 թվականին Կալիֆոռնիայի և Սթենֆորդի համալսարանների միջև ARPANET-ի շրջանակներում հաստատված առաջին կապի գրանցամատյանները: Էրեբունի ամրոցի սեպագիր արձանագրությունը, որը թողել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 782 թվականին, համարվում է Երևանի «ծննդյան վկայականը»։ 2. Ոստիկանը կատակում է, որ նույնիսկ մահվան վկայականն առկա էր գերեզմանատանը հանդիպած կասկածյալի մոտ։

    17 թիմ է խաղացել15 ճիշտ88% ճշգրտություն
    Երևանի Պետական Համալսարանի ԻՈԵ Ակումբ