Ջեքի Ռոբինսոնը առաջին սևամորթ բեյսբոլիստն էր ԱՄՆ գլխավոր լիգայում։ Սկզբում նրա ներկայությունը վրդովմունք էր առաջացնում, բայց մարզիչ Լեո Դյուշերը հայտարարեց, որ իրեն ամենևին չի հետաքրքրում՝ Ռոբինսոնը սպիտակամորթ է, սևամորթ, թե ԴԱ. նա խաղալու է։ Ըստ որոշ պնդումների, ամենահայտնի ԴԱ-ն հավերժացվել է 60-ականների վերջին Անգլիայում արված լուսանկարում։ Անվանեք ԴԱ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Զեբրա

    Մեկնաբանություն

    Թիմի մարզչին չէր հետաքրքրում Ռոբինսոնի մաշկի գույնը: Այն կարող էր լինել սև, սպիտակ կամ երկուսն էլ՝ ինչպես զեբրը: Իսկ ամենահայտնի զեբր-անցումը պատկերված է «Բիթլզ»-ի «Abbey Road» ալբոմի շապիկի վրա, որը դարձել է պոպ մշակույթի խորհրդանիշ։

    Հինգշաբթի ակումբ