Վազորդ Դիտեր Բաումանին մեղադրել էին դոպինգի օգտագործման մեջ։ Սակայն, ըստ Բաումանի վարկածի, անհայտ չարագործները այնպես էին ամեն ինչ կազմակերպել, որ դոպինգը օրական երկու անգամ ներթափանցի իր օրգանիզմ։ Ըստ Բաումանի նրանք դա ավելացրել էին նրա ԱԼՖԱՅԻ մեջ։ Ո՞ր երկու բառերն ենք փոխարինել ԱԼՖԱ-յով:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ատամի մածուկ

    Մեկնաբանություն

    Քննության ընթացքում ոստիկանությունը պարզել էր, որ արգելված նանդրոլոն դեղամիջոցն ավելացվել էր ատամի մածուկի մեջ։ Ըստ մի վարկածի՝ դա արել էին ԳԴՀ-ի հատուկ ծառայությունները, ըստ մյուսի՝ հենց Բաումանը՝ իրենից կասկածները հեռացնելու համար։

    2 թիմ է խաղացել2 ճիշտ100% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ