«Illusion» երգը նվիրված է հարաբերություններում թույլ տրված սխալներին: Դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակում Դուա Լիպան լողում է լողավազանում և ցավում, որ ժամանակին ուշադրություն չի դարձրել ԴՐԱՆՑ: Հարցի հեղինակը նկատում է, որ ավելի ճշգրիտ վիզուալ հանգավորման համար տեսահոլովակը պետք է նկարահանեին լողափին: Անվանեք ԴՐԱՆՔ երկու բառով:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Կարմիր դրոշակներ

    Մեկնաբանություն

    Վտանգի մասին այս ազդանշանը վերացական հոգեբանական եզրույթ չէ: Հնուց ի վեր նկատելի կարմիր դրոշակներով ցանկապատել կամ նշել են վտանգավոր տարածքները, կամ ինչպես հասկացաք սահմանափակել լողալու գոտին: Ծովում լողալն ավելի վտանգավոր է, քան լողավազանում: Իսկ լողալով սահմանանշաններն անցնել առհասարակ չարժե:

    12 թիմ է խաղացել12 ճիշտ100% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ