Կալիֆոռնիայում գործում է օրենսդրական մի փոփոխություն, որն առաջարկել է կինոաստղ Արնոլդ Շվարցենեգերը, երբ նա այնտեղ նահանգապետ էր. երեխաներին հետևող ԱՅՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՐ ՄԱՐԴԻԿ կարող են ազատազրկման դատապարտվել: Անվանեք այս մարդկանց մասնագիտությունը իտալական ծագում ունեցող բառով:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Պապարացի

    Մեկնաբանություն

    Նրանցից տուժած կինոդերասանը որոշել էր օրենսդրորեն բարդացնել այդ սրիկաների կյանքը: Պապարացին Ֆեդերիկո Ֆելինիի հերոսներից մեկի ազգանունն է։

    12 թիմ է խաղացել10 ճիշտ83% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ