Նախորդ դարի վերջին տասնամյակում, երբ ավարտվեց ամերիկյան «Մագելան» տիեզերական զոնդի առաքելությունը, ամերիկացի գիտնականները դիմեցին համաշխարհային հանրությանը՝ խնդրելով ուղարկել նշանավոր կանանց անուններն ու կենսագրությունները, ովքեր հայտնի են դարձրել տարբեր ոլորտներում և մահացել են առնվազն երեք տարի առաջ։ Ի՞նչ էր ուսումնասիրում «Մագելան» տիեզերական զոնդը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Վեներան կամ Վեներայի մակերեսը

    Մեկնաբանություն

    «Մագելան»-ը քարտեզագրել էր Վեներայի մակերեսը, որի օբյեկտները, ըստ միջազգային համաձայնագրի, պետք է անվանվեն նշանավոր կանանց անուններով։ Վեներան արեգակից հաշված երկրորդ մոլորակն է, իսկ սա մեր երկրորդ հարցն էր:

    Հինգշաբթի ակումբ