Սիդնեյի օլիմպիական խաղերից առաջ տեղեկություն տարածվեց, որ շնաձկան մաշկ հիշեցնող մարզահագուստները թույլ են տալիս ավելի արագ լողալ: Այդ մարզահագուստներով շատ լողորդներ ռեկորդներ սահմանեցին, սակայն հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ մարզահագուստները, պատկերավոր ասած, ԴԱ էին: Անվանե՛ք ԴԱ:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Պլացեբո

    Մեկնաբանություն

    Մարզահագուստի վրա կային բնորոշ անհարթություններ, որոնք նմանակում էին շնաձկան մաշկը ծածկող թեփուկները: Լրատվամիջոցները լուրեր էին տարածում, թե նման հանդերձանքով լողորդները առավելություն են ստանում, և, իրոք, շատ մարզիկներ ռեկորդներ սահմանեցին: Մարզահագուստները արգելվեցին, սակայն հետագա ուսումնասիրությունները պարզեցին, որ դրանք իրականում առանձնահատուկ առավելություն չեն տալիս, և տեղի է ունեցել պլացեբոյի էֆեկտ:

    13 թիմ է խաղացել7 ճիշտ54% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ