«Սիմփսոնները» մուլտսերիալի դրվագներից մեկում պարոն Բյորնսը փորձում է մտերմանալ իրենից երիտասարդ ենթակաների հետ։ Դրվագներից մեկում ռոբոտը, որի միջոցով նա շփվում է գործընկերների հետ, խափանվում է։ Էկրանին գրվում է ERROR ԲԱՑԹՈՂՈՒՄ, և Բյորնսին այլ բան չի մնում, քան պարզապես վերուվար անել ձեռքերը։ Ի՞նչ թիվ ենք փոխարինել ԲԱՑԹՈՂՈՒՄՈՎ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    67

    Մեկնաբանություն

    Սա Սիմփսոնների հերթական կանխատեսումն է 2025 թվականի վերջին տարածում գտած մի մեմի մասին, որը վերածվել է երեխաների համար անիմաստ մոլուցքի՝ ուղեկցվելով իրեն հատուկ ժեստով։ Եթե այս ամենը ձեզ համար ոչ մի իմաստ չունի, ուրեմն ժամանակն է թոշակի անցնելու։ Էկրանին գրվել էր ERROR 67:

    16 թիմ է խաղացել15 ճիշտ94% ճշգրտություն
    Երևանի Պետական Համալսարանի ԻՈԵ Ակումբ