Այս հարցում ԲԱՑԹՈՂՈՒՄ-ը փոխարինում է երկու բառերի։ XVII դարում հրդեհի ժամանակ սամուրայ Օկավա Տոմոէմոնն արեց մի բան, որից հետո արժեքավոր փաստաթուղթը պահեց ԲԱՑԹՈՂՈՒՄ։ «ԴՐԱՆՔ ԲԱՑԹՈՂՈՒՄ»՝ այսպես է հաճախ նկարագրվում առաջին սերը արտասահմանյան ստեղծագործություններում։ Անվանե՛ք ԴՐԱՆՔ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Թիթեռնիկներ
Մեկնաբանություն
Նվիրված սամուրայ Օկավան հարակիրի գործեց, որից հետո իր տիրոջ համար կարևոր փաստաթուղթը պահեց իր փորի մեջ։ Փաստաթուղթը պահպանվեց, իսկ սամուրայը, ցավոք, ոչ։ Դե իսկ փորում թիթեռնիկներ ունենալը սիրահարվելու առաջին նշանն է։
11 թիմ է խաղացել9 ճիշտ82% ճշգրտություն