Այս հարցում «ԻՔՍ» բառը փոխարինում է մեկ այլ բառի։ Ֆրանսիական ռեստորաններից մեկում մատուցված յուրաքանչյուր բադ ունի իր ԻՔՍ-ը․ այդպես ռեստորանն ընդգծում է, որ գործում է արդեն մի քանի դար։ Ո՞ր ԻՔՍ-ը դուք հենց նոր լսեցիք:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Հարցի համարը
Մեկնաբանություն
Ըստ լեգենդի՝ դեռևս տասնվեցերորդ դարում Ֆրանսիայի թագավոր Հենրի Երրորդն իր արքունիքից ուտեստներ էր պատվիրում այդ ռեստորանից։ Իր վաղեմությունն ընդգծելու համար ռեստորանը յուրաքանչյուր բադի հետ համարակալված վկայական է տալիս․ օրինակ՝ այնտեղ ճաշած Էլիզաբեթ Թեյլորին բաժին էր ընկել 579 051 համարը։ Այս հարցը համարը 5-ն էր:
11 թիմ է խաղացել7 ճիշտ64% ճշգրտություն