
19-րդ դարում Նորիջ սկսեցին այցելել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ տղամարդիկ։ Տարբեր հաստատությունների սեփականատերեր սկսեցին ձևափոխել իրենց շենքերը, քանի որ քաղաքի բնակիչները դեմ էին... Ինչի՞ տեղադրմանը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
[Հասարակական] զուգարանների
Մեկնաբանություն
Անդաստիարակ տղամարդիկ իրենց կարիքները հոգում էին շենքերի անկյուններում, ինչը նույնիսկ հանգեցնում էր պատմական նշանակություն ունեցող շենքերի մասերի քայքայմանը։ Նորիջի բնակիչները չէին ցանկանում, որ քաղաքում ամենուր տեղադրվեն հասարակական զուգարաններ, որոնցից վատ հոտ կգար, բայց անկյուններից եկող հոտը, ըստ երևույթին, նրանց գոհացնում էր։ Իսկ ահա այդ անկյունների տերերին՝ ոչ, ուստի նրանք անկյունները կահավորեցին թեք հարթություններով, որպեսզի տղամարդկանց համար դժվար լիներ «չոր դուրս գալ ջրից»։ Հետագայում իշխանությունները գթացին և այնուամենայնիվ տեղադրեցին որոշ քանակությամբ հասարակական զուգարաններ։ Եթե նախորդ փուլից հետո դեռ չէիք հասցրել գնալ զուգարան, հիմա այդ պահն է։
13 թիմ է խաղացել2 ճիշտ15% ճշգրտություն