Էփլ ընկերության աշխատակից Սքոթ Ֆորսթոլը հիշում է, որ ընկերության խճճված գրասենյակում չմոլորվել հաջողվել է միայն այն այցելուին, ում հրավիրել էին ձայնային օգնականի ֆունկցիան փորձարկելու համար։ Այս մասին պատմելիս Ֆորսթոլը հիշատակում է նաև ԴՐԱՆ։ Անվանեք ԴՐԱՆ երկու բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ուղեկցող շուն

    Մեկնաբանություն

    Էկրանի պարունակության բարձրաձայնման ավտոմատ ֆունկցիան անհրաժեշտ է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու համար։ Էփլի աշխատակիցը հիշում է, որ գրասենյակի հյուրերը պարբերաբար մոլորվում էին, իսկ ահա կույր փորձարկողը հեշտությամբ գտավ ճանապարհը իր ուղեկցող շան շնորհիվ։

    12 թիմ է խաղացել3 ճիշտ25% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ