Ուշադրությո՛ւն, հարցում «ԻՔՍ» բառով փոխարինել ենք մեկ այլ բառ։ Գոթհոլդ Լեսինգը գրում է, որ Լաոկոոնի քանդակի հեղինակը գեղագիտական պատճառներով հրաժարվել է ԻՔՍԻ պատկերումից, այդ իսկ պատճառով նրա Լաոկոոնը տոկունորեն դիմանում է տանջանքներին։ Ո՞վ է ստեղծել «ԻՔՍԸ» ավելի քան հարյուր տարի առաջ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Էդվարդ Մունկ
Մեկնաբանություն
Լեսինգի կարծիքով՝ ճիչը տգեղացնում և աղավաղում է դեմքը։ Այդ պատճառով քանդակի հեղինակը ճչալու փոխարեն պատկերել է հառաչանք։ Իսկ «Ճիչը» կտավը 1893 թվականին նկարել է Էդվարդ Մունկը։
12 թիմ է խաղացել2 ճիշտ17% ճշգրտություն