2015 թվականին Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հայտարարություններ տարածեցին, որոնցում չափազանց ջերմ խոսքեր փոխանակեցին միմյանց մասին։ Կարճ ժամանակ անց այս գրաֆիտին հայտնվեց Վիլնյուսի շրջաններից մեկում։ Հնարավորինս ճշգրիտ անվանե՛ք, թե ի՞նչ էր պատկերված գրաֆիտիի վրա:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Պուտինի և Թրամփի համբույրը պատկերող գրաֆիտի

    Մեկնաբանություն

    Երկու առաջնորդների հարաբերությունների ջերմացումը լիտվացի նկարիչ Մինդաուգաս Բոնանին հիշեցրեց ուշ խորհրդային ժամանակները, և շուտով Վիլնյուսի մի փոքրիկ սրճարանի պատին հայտնվեց «Make Everything Great Again» վերնագրով գրաֆիտի։ Ինչպես Դմիտրի Վրուբելի հայտնի աշխատանքը, այն պատկերում է երկու համաշխարհային առաջնորդներին կրքոտ համբուրվելիս։

    Հինգշաբթի ակումբ