Նեյտրինոները տիեզերքում տարածված մասնիկներ են, որոնց հոսքը գրեթե ոչնչի հետ չի փոխազդում: Այդ հոսքն ուսումնասիրելու համար Ֆրենսիս Հալցենը Անտարկտիդայի սառույցների տակ ստեղծել է Ice Cube աստղադիտարանը: Այս աստղադիտարանում որպես ոսպնյակ ծառայում է 1կմ^2 մակերեսով սառցաշերտը, իսկ որպես ֆիլտր ծառայում է երրորդը: Ի՞նչն ենք փոխարինել երրորդով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Երկիր Մոլորակը, իմաստային բոլոր համընկնումները

    Մեկնաբանություն

    Սովորաբար աստղադիտարանները գտնվում են բարձրադիր վայրերում, իսկ Հալցենի աստղադիտարանը՝ գետնի տակ, սենսորներն էլ ուղղված են դեպի ներքև, որպեսզի հենց երկրագունդը հանդիսանա ֆիլտր ռադիացիայից, լույսից և այլ տատանումներից նեյտրինոների հոսքը մաքրելու։

    Rush Pub