Շեքսպիրի պիեսում Տիտոս Անդրոնիկոսը սպանում է իր թշնամի կայսրուհի Թամորայի որդիներին, իսկ հետո հրավիրում նրան խնջույքի։ 1999 թվականի էկրանավորման մեջ Տիտոսին մարմնավորած դերասանը դրանից մի քանի տարի առաջ «Օսկար» էր ստացել նմանատիպ շեղումներ ունեցող մեկ այլ կերպարի մարմնավորելու համար: Անվանեք այդ կերպարին:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Հանիբալ Լեկտեր
Մեկնաբանություն
Քանի որ սա դժվար հարց էր, էկեք մանրամասն պատմեմ: Տիտոս Անդրոնիկոսը սպանում է իր թշնամի կայսրուհի Թամորայի որդիներին, ապա հրավիրում նրան խնջույքի, որտեղ Թամորային մատուցում է իր իսկ որդիների մսից պատրաստված կարկանդակ: Իսկ 1999 թվականի ֆիլմում Տիտոսի դերը ստանձնել էր Էնթոնի Հոփքինսը, ով դրանից մի քանի տարի առաջ «Գառնուկների լռությունը» ֆիլմում մարդակեր Հանիբալ Լեկտերին մարմնավորելու համար արժանացել էր «Օսկար» մրցանակի:
12 թիմ է խաղացել9 ճիշտ75% ճշգրտություն