Motörhead խմբի անգլիացի բաս կիթառահար, երգահան, երգիչ Լեմիի մահից հետո հարյուր հազարից ավելի երկրպագուներ ստորագրեցին մի խնդրագիր, որով խնդրում էին վերջերս հայտնաբերված X-երից մեկը անվանակոչել Լեմիի անունով։ Անվանեք X-ը երկու անգլերեն բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Heavy Metal
Մեկնաբանություն
Երկրպագուները խնդրեցին, որ ծանր մետաղների շարքին դասվող չորս նոր քիմիական տարրերից մեկը անվանակոչվի խմբի հիմնադրի՝ Լեմմիի անունով։ Չնայած Լեմմին ինքը Motörhead-ի երաժշտությունը համարում էր ավելի շատ հարդ ռոք, քան ծանր մետալ, բառախաղի սիրահարները անկասելի էին։