Գազաէլեկտրական շարժիչներով ավտոմեքենաները նվազագույն վնաս են հասցնում շրջակա միջավայրին և գործնականում աղմուկ չեն արձակում։ Սակայն դրանք նույնպես հակառակորդներ ունեն։ 2008 թվականին ԱՄՆ-ի Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունն սկսեց ուսումնասիրել այս ավտոմեքենաների դեմ ուղղված բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը։ Ու՞մ բողոքի ակցիաներն էին դրանք։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Կույրերի
Մեկնաբանություն
Քանի որ ավտոմեքենաները գործնականում աղմուկ չեն արձակում, դրանք վտանգ են ներկայացնում տեսողության խնդիրներ ունեցող անձանց անվտանգության համար, ովքեր փողոցում կողմնորոշվում են հիմնականում լսողությամբ։
13 թիմ է խաղացել10 ճիշտ77% ճշգրտություն