
Մի հայտնի երգի սկզբում կարող ենք լսել հաշվարկ 1-ից մինչև 9-ը։ Անմիջապես հետո լսում ենք «դուրս» բառը։ Սակայն «դուրս»-ի փոխարեն կարելի էր հանգիստ օգտագործել ձեզ տրված ազգանվան մի մասը։ Գրե՛ք այդ մասը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
KO
Մեկնաբանություն
Rammstein խմբի «Sonne» երգը ի սկզբանե գրվել էր բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի ռինգ դուրս գալու համար, այդ պատճառով, ի նշան բռնցքամարտիկի բազմաթիվ ջախջախիչ հաղթանակների, երգում հնչում է մրցավարի հաշվարկը։ 9-ից հետո հաջորդում է նոկաուտը, որը նշանակվում է KO (Knock-out) հապավմամբ։ Այդ երկու տառերն էլ հենց Կլիչկոյի ազգանվան վերջնամասն են։
10 թիմ է խաղացել5 ճիշտ50% ճշգրտություն