Ձեր առջև 2004 թվականին էկրան բարձրացած ֆիլմի գովազդային պաստառի մի հատվածն է։ Ձեզանից ծածկված հատվածում վերելակի դռները բաց են, և հանդիսատեսը կարող է տեսնել ֆիլմի անվանումը։ Ի՞նչ է ֆիլմի վերնագրում նշված հերոսի անունը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Բիլլ

    Մեկնաբանություն

    Երբ դռները բացվում են, տպավորություն է ստեղծվում, թե տղամարդուն մեջտեղից կիսում են երկու մասի, ինչը հղում է անում ֆիլմի գլխավոր հերոսուհու սրով հարվածներին և «Սպանել Բիլին» ֆիլմի դաժան տեսարաններին։

    12 թիմ է խաղացել4 ճիշտ33% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ