1. Ժողովրդական ավանդությունը այս տեղանվան ծագումը կապում է Նոյի հետ, ով Մեծ Ջրհեղեղից հետո անվանակոչեց իր տեսած առաջին տարածքը։ Ինչպե՞ս է կոչվում այս տեղանունը։ 2. Գրականագետ Պարույր Սևակի կարծիքով՝ հայտնի կովկասյան բանաստեղծի տաղանդը բավարար կլիներ վեց մարդու համար՝ կոմպոզիտոր, երաժիշտ, երգիչ և երեք բանաստեղծ։ Ամենայն հավանականությամբ մինչ այստեղ գալը հանդիպել եք նրա կեղծանվանը: Անվանե՛ք նրան։ 3. «Արտիստը» ֆիլմում գլխավոր դերում է դերասան Ջորջ Վալենտինը։ Ո՞ր օրն է այս ֆիլմը թողարկվել։ Պատասխանե՛ք երկնիշ թվով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    1. Երևան 2. Սայաթ Նովա 3. 14

    Հինգշաբթի ակումբ