90-ականներին հին մոնիտորների պիկսելները կարող էին այրվել, եթե էկրանի պատկերը երկար ժամանակ մնում էր անփոփոխ։ Այս խնդիրը լուծելու համար ստեղծվեց ԻՔՍ-ը։ Չնայած ԻՔՍ-ը ստեղծվել էր որպես տեխնիկական լուծում, մարդկանց համար այն դարձավ ժամանցի առարկա։ Հայտնի սիթքոմներից մեկում հերոսները բուռն ցնծում էին, երբ ԻՔՍ-ը ԱՆՈՒՄ էր ԴԱ, ինչը շատ հազվադեպ էր պատահում։ Անվանե՛ք, թե ինչ էր գրված ամենահայտնի ԻՔՍ-ի վրա։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    DVD կամ DVD-ի լոգո

    Մեկնաբանություն

    Հին կինեսկոպային (CRT) մոնիտորների ֆոսֆորը վնասվում էր, եթե նույն պատկերը երկար ժամանակ մնում էր էկրանին։ Դրա համար ստեղծվեցին շարժվող՝ էկրանապահներ (screen savers): Ամենահայտնի screen saver-ներից մեկը DVD-ի լոգոյովն է, որը շարժվում է էկրանով մեկ։ «Օֆիս» (The Office) սերիալում աշխատակիցները խաղադրույքներ էին կատարում և ուրախանում էին, երբ լոգոն դիպչում էր ուղիղ էկրանի անկյունին։

    12 թիմ է խաղացել12 ճիշտ100% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ