Մի նորույթ արագորեն չեղարկվեց, քանի որ դրա անվան մեջ հաճախորդները տեսնում էին «կաֆր» բառը, որով քամահրանքով անվանում էին սևամորթներին։ Բացի այդ, անունը հիշեցնում էր մայրցամաքի շատ հատվածներում տիրող սովի մասին։ Ո՞ր բաղաձայնն ենք մենք բաց թողել այդ անվան մեջ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    M

    Մեկնաբանություն

    «Կաֆր» բառով 16-րդ դարից ի վեր պորտուգալացիներն անվանում էին սևամորթներին։ Այժմ բառն ունի ռասիստական ենթատեքստ։ «Մակդոնալդսը» նախատեսում էր ճաշացանկում ավելացնել «ՄակԱֆրիկա» բուրգերը։ Մայրցամաքի շատ երկրներ իսկապես սովի են մատնված, իսկ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից և նավահանգիստների արգելափակումից հետո սովի վտանգն աճել է:

    11 թիմ է խաղացել6 ճիշտ55% ճշգրտություն
    QuizIt