Վլադիմիր Նաբոկովի վեպում կա պարադոքսալ մի արտահայտություն. «Քաղաքը մեկնեց»: Մառլեն Դիտրիխը հիշում էր, որ նման կերպ մի հայտնի մարդ բացատրում էր ԴԱ: Երկու բառով նշեք, թե ինչի մասին է խոսքը:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
հարաբերականության տեսություն
Մեկնաբանություն
Վեպում հերոսը գնացքով մեկնում է քաղաքից, սակայն ամեն ինչ նկարագրված է այնպես, կարծես շարժվում է քաղաքը: Մառլեն Դիտրիխին հարաբերականության տեսությունը բացատրելիս Էյնշտեյնը խոսում էր Ցյուրիխի մասին, որը կանգ է առնում գնացքի մոտ: