Լոնդոնյան մի թիմում ընդունված էր հետևյալ սկզբունքը: Անպատշաճ և անազնիվ արարքները անթույլատրելի են իսկական ջենթլմենի համար և չպետք է մնան անպատիժ, եթե նույնիսկ կա հնարավորություն պատժից խուսափելու։ Ուստի որոշ իրավիճակում ՆԱ պարզապես մի կողմ էր կանգնում և չէր խանգարում։ Անվանեք ՆՐԱՆ երկարմատ բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Դարպասապահ
Մեկնաբանություն
Ֆուտբոլի պատմության լավագույն սիրողական՝ «Կորինթիան» ֆուտբոլային թիմը ուներ իր սկզբունքները․ եթե թիմակիցը խաղի կանոնները կոպտորեն խախտել էր և մրցակիցը ստանում էր 11-մետրանոց հարված, ապա դարպասապահը չպետք է փորձեր փրկել գոլը։ Դարպասապահը պարզապես մի կողմ էր քաշվում, որպեսզի նույնիսկ պատահաբար չկանգնեցնի գնդակը։