Պատմում են, որ ԽՍՀՄ-ում ուսանողները նախագծել, իսկ ավելի ուշ վաճառել են մի մեքենա, որը տպում էր իսկական տասը ռուբլիանոց թղթադրամներ։ Շուտով ապարատը դադարել է թղթադրամներ թողարկել, և գնորդները խնդրել են ինժեներին վերանորոգել այն։ Ինժեները քանդել է սարքը և ասել, որ դրանում... շարունակե՛ք միտքը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Վերջացել են տասը ռուբլիանոց թղթադրամները կամ նմանատիպ պատասխան
Մեկնաբանություն
Նախաձեռնող ուսանողները նախապես սարքի մեջ տեղադրել էին 100 հատ «տասանոց», իսկ վաճառքից ստացել էին տասն անգամ ավելի շատ։ Գնորդները դիմել են միլիցիա, սակայն, ուսանողների հետ միասին, նույնպես դատապարտվել են ազատազրկման։
11 թիմ է խաղացել9 ճիշտ82% ճշգրտություն