Հոգեբան Քենթ Քիլն աշխատում էր սերիական մարդասպանի գործի վրա։ Մի անգամ ինքնաթիռում Քիլի կողքին նստած կինը փախավ իր տեղից և ոստիկանություն դիմեց։ Պատճառն այն էր, որ իր գրառումներում հոգեբանն օգտագործում էր ԴԱ։ «ԴԱ» հայկական ֆիլմի անվանում է, որում գլխավոր դերը խաղացել է երաժիշտ։ Անվանե՛ք ԴԱ երկու բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Առաջին դեմք

    Մեկնաբանություն

    Կինը հայացք էր գցել թռիչքի ընթացքում Քիլի թղթերին և կարծել էր, թե իր կողքին վտանգավոր մոլագար է նստած, որը սպանությունների խոստովանություններ է գրում, քանի որ հոգեբանը նշումներն անում էր առաջին դեմքով։ «Առաջին դեմքը» հայկական ֆիլմ է՝ Արամ MP3-ի գլխավոր դերակատարմամբ։

    12 թիմ է խաղացել10 ճիշտ83% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ