Հումորային նկարներից մեկում պատկերված է հայտնի մարդ և նրանից հեռու թռչող պտուղ։ Ընդ որում, պտուղը հայտարարում է, որ ԴԱ սուտ է: Ո՞ր տերմինն ենք փոխարինել «ԴԱ» բառով:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ձգողականություն կամ գրավիտացիա

    Մեկնաբանություն

    Նկարում պատկերված է Իսահակ Նյուտոնը, իսկ նրանից վերև թռչող խնձորը հայտարարում է, որ ձգողականությունը սուտ է։ Ըստ հայտնի ավանդության` հենց ընկնող խնձորն է Նյուտոնին հուշել տիեզերական ձգողականության օրենքը:

    14 թիմ է խաղացել14 ճիշտ100% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ