Ֆրանսիական «Սև կատու» սրճարանում մի քննադատի անգամ չմատուցեցին պատվիրված ԱՌԱՋԻՆԸ: Հարցի հեղինակը չզարմացավ այս իրավիճակից, չէ՞ որ, համաձայն հայտնի ստեղծագործության, ԱՌԱՋԻՆԸ հրաշալի պատրաստում է ԵՐԿՐՈՐԴԸ, իսկ նման անվանումով հաստատությունում ԵՐԿՐՈՐԴՆԵՐ դժվար թե լինեն: Անվանե՛ք ԱՌԱՋԻՆԸ և ԵՐԿՐՈՐԴԸ:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ռատատույ, առնետ

    Մեկնաբանություն

    «Սև կատու» ռեստորանում դժվար թե լինեին կատուների թշնամիները մկները կամ առնետները: «Ռատատույ» մուլտֆիլմում Ռեմի առնետի խոհարարական արվեստի գագաթնակետը համանուն ուտեստն է։ Ընդ որում, մուլտֆիլմի սյուժեն ծավալվում է հենց քննադատի՝ ռեստորան այցելելու շուրջ, ուստի զավեշտալի է, որ իրական քննադատին ռատատույ չեն մատուցել:

    14 թիմ է խաղացել12 ճիշտ86% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ