Սան Պաուլուի օդանավակայանի աշխատակիցների մոտ կասկած առաջացրեց այն, որ սերֆինգի երկու տախտակ ունեցող ուղևորի մոտ բացակայում էր ԴԱ: Ավելի մանրամասն հետազոտության արդյունքում ուղևորի մոտ հայտնաբերեցին թմրանյութեր։ Անվանե՛ք, թե ինչ էր բացակայում ուղևորի մոտ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Արևայրուք կամ արևապաշտպան քսուք
Մեկնաբանություն
Անվտանգության ծառայությանը կասկածելի է թվացել, որ սերֆինգով զբաղվող մարդը չունի արևայրուք, ինչը գրեթե անհնար էր։
12 թիմ է խաղացել9 ճիշտ75% ճշգրտություն