Ամերիկայի համադաշնային նահանգներում գործում էր հետևյալ օրենքը. եթե մարդն ունենում էր քսան և ավելի ստրուկ, ապա նա ենթակա չէր բանակ զորակոչվելու։ Պատմում են, որ տասնինը ստրուկ ունեցող մի տեր հույս ուներ չգնալ պատերազմ։ Երբ նրա հետևից եկան զորակոչային հանձնաժողովից, նա սկսեց հյուրասիրել նրանց այնքան ժամանակ, մինչև չիմացավ ԴՐԱ հաջող ավարտի մասին։ Անվանեք ԴԱ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ծննդաբերության (կամ հղիության)
Մեկնաբանություն
Հարևանները հրաժարվում էին նրան վաճառել կամ տրամադրել ստրուկ, սակայն նրա պլանտացիայի ստրկուհիներից մեկը հղի էր և հասցրեց տղամարդու զորակոչվելուց առաջ երեխա ծննդաբերել։ Դրանով ստրուկների քանակը դարձավ 20, և տերը ազատվեց ծառայությունից։
12 թիմ է խաղացել12 ճիշտ100% ճշգրտություն