Ըստ Կլարիսի Լիսպեկտորի պատկերավոր արտահայտության՝ աշխարհն սկսվել է նրանից, որ մի մոլեկուլ մեկ այլ մոլեկուլի ԱՐԵԼ Է ԴԱ։ Անվանե՛ք ֆիլմը, որի գլխավոր հերոսը ստիպված է գրեթե ամբողջ ժամանակ ԱՆԵԼ ԴԱ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
«Միշտ ասա «այո»»
Մեկնաբանություն
Լիսպեկտորը գրում է. «Աշխարհն սկսվել է «այո» բառից։ Մի մոլեկուլ մյուսին ասաց «այո», և ծնվեց կյանքը»։ «Միշտ ասա «այո»» ֆիլմում հերոսը գործարք է կնքում, համաձայն որի՝ կյանքում ամեն ինչին և միշտ պետք է միայն «այո» ասի։
14 թիմ է խաղացել3 ճիշտ21% ճշգրտություն