Ֆիլմի մի դրվագում, որը ծաղրում է սպորտում գովազդի առատությունը, Ուիլ Ֆերելի հերոսը ենթարկվում է սովորականից էլ մեծ վտանգի, քանի որ գովազդը տեղադրել էին նույնիսկ ԴՐԱ վրա: Անվանե՛ք ԴԱ երկարմատ բառով:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Դիմապակի
Մեկնաբանություն
Դրվագը ծաղրում էր «Նասկար»-ում գովազդի առատությունը հասնելով նրան, որ գովազդը հայտնվեց անմիջապես մրցարշավային ավտոմեքենայի դիմապակու վրա: