Էրին Հանթերի վեպերի շարքում կա շատ ծեր մի կերպար՝ Ությոս անունով։ Նա ապրում է բոլոր ցեղերից առանձին, և համոզվել, որ նա դեռ կենդանի է, կարելի է միայն նրան տեսնելով։ Երկրպագուները ենթադրել են, որ Ությոսը հղում է ԻՔՍ-ին։ Ուշադրություն, հարցը․ Անվանեք ԻՔՍ-ը երկու բառով, որոնցից մեկը հատուկ անուն է։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Շրյոդինգերի կատու

    Մեկնաբանություն

    Ությոսը շատ ծեր կատու է, որը գիտի անցյալն ու ապագան և ապրում է ստորգետնյա թունելներում։ Չի կարելի հստակ ասել՝ նա կենդանի է, թե ոչ, քանի դեռ նրան չես տեսել։ Շրյոդինգերի մտային փորձի մեջ էլ չի կարելի ասել՝ կատուն կենդանի է, թե մեռած, մինչև չբացես արկղը և չտեսնես նրան։ Երկրպագուները ենթադրել են նման հղում, թեև հեղինակները դա հերքել են։

    Ամերիկյան Համալսարանի ԻՈԵ Ակումբ