Ոմն Արիամնեսը խաբեությամբ Կրասոսի զորքը գցեց ծուղակը, իսկ դարեր անց նրա անունով կոչեցին ինչ-որ տեսակ։ Կարելի է ասել, որ Արիամնեսը և՛ ԻԳՐԵԿ է, և՛ ԻՔՍ: Գրե՛ք ԻՔՍ-ԻԳՐԵԿԻ անունն ու ազգանունը:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Պիտեր Պարկեր (ընդունվում է նաև Մայլզ Մորալես, եթե կան այդպիսի ունիկումներ)

    Մեկնաբանություն

    Կարելի էր ասել, որ Արիամնեսը թակարդ հյուսեց, որի մեջ ընկավ Կրասոսը։ Այդ իսկ պատճառով նրա պատվին անվանվել է սարդերի մի ամբողջ ցեղատեսակ։ Ստացվում է, որ նա իրական մարդ էր, իսկ հիմա նաև սարդ է։ Իսկ Սարդ-Մարդ (Spider-Man) սուպերհերոսի իսկական անունը Պիտեր Պարկեր է։

    10 թիմ է խաղացել2 ճիշտ20% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ