Սև ուրբաթին ընդառաջ ռումինացի ավտովաճառողները իրենց ցուցադրած մեքենաների վրա կախել էին հատուկ ցուցանակներ։ Ցուցանակների վրա գրված էր մի թիվ, որի վրա գիծ էր քաշված, իսկ ներքևում նշված էր այդ թվի ճիշտ 50%-ը։ Ասացե՛ք, թե ի՞նչ էր ցույց տալիս այդ ցուցանակի վրա գրված սկզբնական թիվը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Մեքենայի վազքը / пробег

    Մեկնաբանություն

    Ռումինացի ավտովաճառողները հայտնի են իրենց հնարամիտ լուծումներով։ Սև ուրբաթին ընդառաջ նրանք որոշել էին գնի փոխարեն զեղչել մեքենայի վազքի ցուցանիշը, այն էլ 50%-ով։

    Հինգշաբթի ակումբ