Ըստ վարկածներից մեկի՝ ֆիզիոլոգ Պավլովն ինչ-որ իրադարձության նախաշեմին իր շուրջն է հավաքել օգնականներին և սկսել թելադրել իր զգացողությունները։ Այդ ժամանակ նրա մոտ այցելու է եկել, սակայն նրան մերժել են հետևյալ ձևակերպմամբ. «Ակադեմիկոս Պավլովը զբաղված է։ Նա ԱՆՈՒՄ Է ԴԱ»։ Ի՞նչ ենք փոխարինել ԱՆՈՒՄ Է ԴԱ արտահայտությամբ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մահանում է
Մեկնաբանություն
Ասում են՝ մահվանից առաջ Իվան Պավլովը որոշել էր անցկացնել իր վերջին գիտափորձը՝ հետևել սեփական մահվան գործընթացին։ Նա օգնականներին թելադրում էր իր զգացողությունները և օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները, ուստի այցելուին պատասխանել են, որ ակադեմիկոսը զբաղված է. նա մահանում է։
12 թիմ է խաղացել5 ճիշտ42% ճշգրտություն