Ավարտելով բանավեճը տափակ երկրի տեսության կողմնակցի հետ՝ ֆիզիկոս Նիլ Դեգրաս Թայսոնը վերջում բացատրեց, թե ինչ է ձգողականությունը ԱՆԵԼՈՎ ԴԱ։ Ի՞նչ արեց Թայսոնն այդ պահին։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ցած գցեց միկրոֆոնը (կամ Mic drop)

    Մեկնաբանություն

    Ռեփեր B.o.B-ն երգ էր ձայնագրել, որտեղ նսեմացնում էր Թայսոնին։ Իր տեսաուղերձում գիտնականը մատչելի ձևով բացատրեց, թե ինչում է իր հակառակորդը սխալվում։ Ռեփ-բաթլների ավանդույթի համաձայն՝ ելույթի վերջում Թայսոնն արեց mic drop՝ ակնառու կերպով ցուցադրելով երկրի ձգողականության ուժը։

    Հինգշաբթի ակումբ