Ջոն Փաթերսոնն ուներ ծայրահեղ բռնատիրական և քմահաճ ղեկավարի համբավ։ Մի անգամ Փաթերսոնի ենթականերից մեկը, աշխատանքի գալով, տեսնում է, որ իր սեղանն ու աթոռը դրված են գրասենյակի շենքի առջև, և Փաթերսոնը դրանք ինչ-որ հեղուկով թրջում է։ Ո՞ր անգլերեն բառն է, վարկածներից մեկի համաձայն, ձեռք բերել նոր իմաստ այս դեպքի պատճառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Fire
Մեկնաբանություն
Փաթերսոնը աշխատակցի սեղանն ու աթոռը դուրս էր բերել ավտոկայանատեղի, վրան կերոսին լցրել և այրել այդպիսի ցնցող եղանակով հասկացնելով, որ նա ազատված է աշխատանքից։ Վարկածներից մեկի համաձայն հենց այս պատմությունից է առաջացել անգլերեն «fire» բառի «աշխատանքից ազատել» իմաստը։
11 թիմ է խաղացել6 ճիշտ55% ճշգրտություն