Շատ ալքիմիկոսներ փորձում էին ոսկի ստանալ հեղուկ սնդիկից։ Ալքիմիկոսների շրջանում տարածված համեմատության մեջ ոսկուն համապատասխանում էր ԻՔՍԸ։ ԻՔՍ պատրաստող վարպետներն ասում են, որ դրա որոշ տեսակներ ունեն «աչքեր»։ Անվանե՛ք ԻՔՍԸ մեկ բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Պանիր

    Մեկնաբանություն

    Ալքիմիկոսները դատում էին, որ եթե կաթը վերածվում է պանրի, ապա հեղուկ արծաթագույն սնդիկն էլ կարող է վերածվել ոսկու։ Պանրագործները էմենտալ և այլ «շվեյցարական» պանիրների անցքերն անվանում են «աչքեր», իսկ առանց անցքերի պանիրը՝ «կույր»։

    13 թիմ է խաղացել3 ճիշտ23% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ