Հարցի հեղինակը համացանցում գտել է մի պացիֆիստական պաստառ, որի վրա պատկերված է ԱԼՖԱ թնդանոթի փողի մեջ։ Արհեստական ԱԼՖԱՆ օգտագործվում է զրահաբաճկոնների արտադրության մեջ։ Անվանե՛ք ԱԼՖԱՆ երկարմատ բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    սարդոստայն

    Մեկնաբանություն

    Համացանցում հեղինակը գտել էր մի պաստառ, որի վրա պատկերված էր թնդանոթի փող, որի մեջ սարդը հասցրել էր սարդոստայն հյուսել։ Սարդոստայնը հայտնի է իր թեթևությամբ և ամրությամբ, բայց այն բավարար քանակությամբ արտադրելու նպատակով սարդերին բուծելը դժվար է, ուստի Kraig Biocraft ընկերությունը ստեղծում է արհեստական սարդոստայն և օգտագործում այն իր զրահաբաճկոններում։

    16 թիմ է խաղացել1 ճիշտ6% ճշգրտություն
    Երևանի Պետական Համալսարանի ԻՈԵ Ակումբ