Ֆրիդրիխ Նիցշեն կարծում էր, որ արվեստը մեզ տրված է, որպեսզի չմեռնենք ԴՐԱՆԻՑ։ Լաո Ցզին պնդում էր, որ ԴՐԱ ձայնը տհաճ է լսողությանը։ Մեկ րոպեից անվանեք այս բարոյական հասկացությունը, hաշվի առնելով, որ հին հույն քանդակագործները գերադասում էին ԴՐԱՆ պատկերել առանց հագուստի։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ճշմարտություն
Մեկնաբանություն
Հին հույները ճշմարտությունն ավանդաբար պատկերում էին առանց հագուստի և զարդարանքների. հենց այստեղից էլ առաջացել է «մերկ ճշմարտություն» թևավոր խոսքը։ Իսկ Նիցշեն նկատի ուներ, որ արվեստը փրկում է մեզ կյանքի դաժան ճշմարտությունից։
14 թիմ է խաղացել5 ճիշտ36% ճշգրտություն