Վիկտոր Պելևինի մի հերոս հիշում է իր հորը. «Երբեմն նա արթնանում էր, մի պահ կկոցում էր աչքերը դեպի ինձ, հետո հենվելով հատակին՝ կիսով չափ կախվում էր բազմոցից և դեպի ինձ էր պարզում իր մեծ, երակներով պատված ձեռքը, որը ես պետք է սեղմեի»։ Այն սենյակում, որտեղ տեղի էր ունենում այս տեսարանը, պատից կախված էր մի հայտնի ստեղծագործության վերարտադրություն։ Ուշադրություն, հարցը․ Անվանեք այդ ստեղծագործության հեղինակին։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Միքելանջելո
Մեկնաբանություն
Տեսարանը իհարկե հիշեցնում է Միքելանջելոյի «Աշխարհի արարումը» որմնանկարը։