Սև արկղ Ուշադրությո՛ւն, սև արկղ: Իսպանացիները տաքսա ցեղատեսակի շներին անվանում են «սալչիչա» բառով։ Այն, ինչի բաղադրության մեջ մտնում է սալչիչան, Գերմանիայում սկզբնապես անվանվում էր տաքսայի պատվին: Նշե՛ք, թե ինչ է գտնվում սև արկղում:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Հոթ-դոգ
Մեկնաբանություն
«Սալչիչա» («salchicha») նշանակում է երշիկ կամ նրբերշիկ: Գերմանիայում հոթ-դոգերը սկզբնապես անվանում էին «դախսհունդ» («Dachshund»՝ տաքսա):