Հարցի տեքստում «ԴԱ» բառը փոխարինել է մի քանի բառերի։ Ասում են, որ բռնապետ Նիկոլայ Չաուշեսկուն ուներ մի քանի հարյուր կոստյումներ, վերնաշապիկներ և հագուստի այլ ատրիբուտներ, քանի որ ցանկանում էր խուսափել ԴՐԱՆԻՑ: Անվանե՛ք այն հերոսին, որը չկարողացավ խուսափել ԴՐԱՆԻՑ:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Հերկուլես / Հերակլես
Մեկնաբանություն
Չաուշեսկուն ցանկանում էր խուսափել հագուստի միջոցով թունավորումից։ Նա վստահ էր, որ իր թշնամիները փորձելու են ազատվել իրենից՝ մասնավորապես դանդաղ ազդող թույների միջոցով, ուստի ամեն օր փոխում էր հագուստը, իսկ հինը՝ ոչնչացնում։ Հունական դիցաբանության մեջ Հերկուլեսը հագնում է կենտավրոսի արյունով թունավորված հագուստը, որից հետո մահանում է։