Այս հարցում ԱՅԴՊԻՍԻ ԱԼՖԱՆ փոխարինում է։ 80-ականների վերջին Տիրանայում հայտնված ԱԼՖԱՆ կառուցվել էր ի հիշատակ բռնապետ Էնվեր Խոջայի։ 10 տարի անց ԱՅԴՊԻՍԻ ԱԼՖԱՆԵՐԻ մեջ ներքաշվեց բնակչության մեծ մասը՝ ներառյալ կառավարությունը։ Անվանեք ԱԼՖԱՆ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Բուրգ
Մեկնաբանություն
Համարվում է, որ Տիրանայի բուրգը կառուցվել էր որպես բռնապետ Էնվեր Խոջայի ապագա դամբարան։ Սակայն փաստացի այն կատարում էր միայն թանգարանի գործառույթ, իսկ Խոջան թաղվեց հուշահամալիր-գերեզմանատանը։ Մյուս «բուրգերը», որոնք 90-ականներին պատեցին ողջ Ալբանիան, ֆինանսական բուրգեր էին և երկար ժամանակ պաշտոնապես աջակցություն էին ստանում կառավարության կողմից։ Տագնապ հնչեցվեց միայն այն ժամանակ, երբ բուրգերի պարտավորությունների գումարը գերազանցեց Ալբանիայի ՀՆԱ-ի կեսը։
13 թիմ է խաղացել9 ճիշտ69% ճշգրտություն