Յութուբյան բաս կիթառահար Davie504-ը կատարում է հայտնի ստեղծագործությունների օրիգինալ քավերներ։ Օրինակ՝ Korn խմբի երգի քավերը նա կատարել է եգիպտացորենի հասկ օգտագործելով։ Davie504-ը կատարել է նաև ամերիկացի մի արտիստի երգի քավեր, օգտագործելով դրա համար գունավոր շոկոլադե կոնֆետներ։ Ուշադրություն, հարցը․ Մեկ բառով անվանեք արտիստի բեմական անունը կամ կոնֆետի անվանումը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Էմինեմ, M&M’s
Մեկնաբանություն
Davie504-ը տարբեր արտիստների քավերներ կատարելիս օգտագործում է արտիստի կամ խմբի անվանմանը բնորոշ առարկաներ, ձայնային էֆեկտներ ստանալու համար։ Այսպես Էմինեմի քավերը կատարելիս նա օգտագործել է հայտնի M&M’s կոնֆետները։