1. Հայտնի է, որ հիսուն տարեկան հասակում ԲԱՑԹՈՂՈՒՄ-ն ապրում էր Բոլշայա Պիրոժնայա փողոցի թիվ տասնհինգ տանը։ Երկու բառով լրացրե՛ք բացթողումը։ 2. Ինտերնետ-ֆորումներից մեկի օգտատերը առաջարկել է ԲԱՑԹՈՂՈՒՄ ներպատվաստել կարիեսից տառապող մարդկանց, քանի որ կյանքի ընթացքում դրա ատամները փոխվում են բազմաթիվ անգամներ։ Երկու բառով լրացրե՛ք բացթողումը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    1. Կոկորդիլոս Գենա 2. Կոկորդիլոսի գեն(ը)

    Մեկնաբանություն

    1. Առաջին դեպքում խոսքը հեքիաթի հերոս Կոկորդիլոս Գենայի մասին է։ 2. Երկրորդում՝ կոկորդիլոսի գենի, քանի որ կոկորդիլոսների ատամները կյանքի ընթացքում անընդհատ փոխվում ու վերականգնվում են։

    10 թիմ է խաղացել2 ճիշտ20% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ